28.10.2024|
12:35
Քաղցկեղի մասին գիտե՞ք։ Առանձին մեթաստազներ թաքուն տարածվում են մարդու ամբողջ օրգանիզմում՝ սկզբում ամենևին ցույց չտալով իրենց վտանգը։ Մարդը հանգիստ ապրում է, չգիտակցելով, որ իր մեջ թշնամին է բույն դրել ու քայքայում է ամբողջովին։ Ու երբ մեթաստազները հասնում են որոշակի հաջողության, միանգամից գլուխ են բարձրացնում և մարդուն կանգնեցնում փաստի առաջ։ Ավելի ճիշտ՝ մահվան առաջ։ Ուշ շրջանում հայտնաբերված քաղցկեղով հիվանդ մարդը երկար չի ապրում՝ մի քանի ամսից մինչև, լավագույն դեպքում, մի քանի տարի։